ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին Վաշինգտոնի MLS ակումբի մանկական թիմի (U12) խաղացող է։ 11-ամյա տղայի պրոֆիլը տեղադրված է ԱՄՆ Ֆուտբոլի զարգացման ակադեմիայի պաշտոնական կայքում։

Ըստ այդ տվյալների՝ Բերոն Թրամփը հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում 81 համարի ներքո։ Նախագահի որդին ընթացիկ խաղաշրջանում մասնակցել է 4 խաղի և ոչնչով աչքի չի ընկել։
Բերոն Թրամփը Դոնալդ Թրամփի և նրա ներկայիս կնոջ՝ Մելանի Թրամփի միակ զավակն է։








































