Հոկտեմբերի 11-ին սպանվել է իսրայելական բանակի թոշակառու գնդապետը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դեպքը տեղի է ունեցել Հորդանան հովտում (Հորդանան գետի Արևմտյան ափ): Կացիններով զինված պաղեստինցիները գիշերը հարձակվել են տան վրա, որտեղ գնդապետը եղել է ընկերուհու հետ:
Հարձակման հետևանքով կինը վիրավորվել է, սակայն նրան հաջողվել է փախչել և կապ հաստատել ոստիկանության հետ: Մեկ ամսվա ընթացքում սա իսրայելցու սպանության երրորդ դեպքն է Հորդանան գետի Արևմտյան ափին:
2013թ. սեպտեմբերին պաղեստինցիները սպանել են իսրայելցի երկու զինծառայողի Կալկիլիա և Խևրոն քաղաքներում: Այս ընթացքում իրագործվել են նաև մի քանի հարձակումներ Իսրայելի քաղաքացիների վրա:





































