Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ համաներման կիրառմամբ ամբողջությամբ կարճվել է Նելլի Գալստյանի և Արմինե Մարգարյանի քրեական գործի վարույթը:
50-ամյա Նելլին և 29-ամյա Արմինեն մեղադրվում էին խուլիգանության համար:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի ապրիլի 7-ին, գիշերվա ժամը 3-ն անց 10 րոպեին Երևան քաղաքի Չեխովի 30 հասցեում գործող «Գոռ և Էդիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրում, ապա համալիրի բակում մարմնավաճառության գծով Արմինե Մարգարյանի ծառայությունների դիմաց վճարի հարցով նրանք բուռն կերպով վիճաբանել են Վահան Տանկովյանի հետ: Վիճաբանության ընթացքում կանայք խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ տվել, խանգարել հյուրանոցային համալիրի մյուս հաճախորդների անդորրը:
Համաներման կիրառմամբ Նելլին ու Արմինեն ազատվել են քրեական պատասխանատվությունից:











































