Ամերիկյան ոստիկանությունը 2 րաբբիների է ձերբակալել, ովքեր մտադիր էին դավադրաբար տղամարդկանց առևանգել և կտտանքների ենթարկել: Վերջիններիս նրանք ցանկանում էին ստիպել ամուսնալուծվել կրոնական ծիսակարգով:
Պաշտամունքի ծառայողների և ևս 8 անձանց ձերբակալությամբ է ավարտվել ՀԴԲ-ի՝ դեռևս օգոստոսին սկսած գործողությունը: ՀԴԲ գործակալներից մեկը ներկայացել է որպես հրեա կին, որը ցանկանում է ամուսնալուծվել, մյուսը հանդես է եկել էլ նրա եղբոր դերով: Նրանք հանդիպել են 2 րաբբիների՝ Մենդել Էփշթեյնի և Մարտին Վոլմարքի հետ:
Էփշթեյնի խոսակցությունը, ով առաջարկել էր ամուսնալուծության չհամաձայնող ամուսնուն առևանգել և կտտանքների ենթարկել, գործակալները տեսագրել են՝ հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ «խնդրի լուծումը» րաբբիները գնահատել են 50 հազար դոլար, իսկ վերջին տարիներին նրանք մոտ 20 նման գործարք են իրականացրել:








































