Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը վստահ է, որ Մյունխենի «Բավարիա»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին 2012/13 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է:
««Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Ռիբերիին, քանի որ նա մեծ դերակատարություն ունի նախորդ մրցաշրջանում «Բավարիա»-ի գրանցած հաջողություններում: Խնդիրը միայն նրանում է կայանում, որ կա մի ֆուտբոլիստ, ով նշված մրցաշրջանում 55 գոլ է խփել»,- ասել է Զիդանը:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Բավարիա»-ն նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել երկրի գավաթակիր և Չեմպիոնների Լիգայի հաղթող:








































