ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյները կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հանդիպմանը Բեյները մասնավորապես Օբամային կառաջարկի թույլ տալ կառավարությանը մինչև նոյեմբերի 22-ը պարտքով գումար վերցնել, իսկ փոխարենը Օբաման պետք է վերսկսի բանակցությունները կառավարության աշխատանքը վերսկսելու և պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու վերաբերյալ:
Հանրապետականները, որոնք հրաժարվել են վերսկսել հոլտեմբերի 1-ից ընդհատված կառավարության ֆինանսավորումը, վերջին օրերին ցանկանում են բանակցել վարչակազմի հետ: Միևնույն ժամանակ, Օբաման հրաժարվում էր բանակցել որևէ զիջման շուրջ:









































