Ճապոնիայի Հյուգա քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել փոխհատուցում տրամադրել 18 մարդկանց, որոնց վայրի կապիկը վնասվածքներ է հասցրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի քան հազար պրոֆեսիոնալ որսորդներ, հրշեջներ ու ոստիկաններ են մոբիլիզացվել, որպեսզի բռնեն կապիկին:
Մակակին բռնել են սեպտեմբերին՝ դատարկ տան մեջ, ապա՝ քնեցրել:
Վնասվածք ստացածներից ամեն մեկը կստանա 200 դոլար:










































