Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ով ներկայումս Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Կարլո Անչելոտիի օգնականն է, հայտարարել է, որ երազում է գլխավորել իր երկրի ազգային հավաքականը:
«Երազում եմ դառնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Իհարկե, ոչ հիմա: Ես միշտ եղել եմ համբերատար:
Կարլո Անչելոտիի հետ աշխատանքը հիանալի փորձ է անհատական կարիերա սկսելու համար: Ես միշտ ինձ լավ եմ զգացել ֆուտբոլային աշխարհում: Կարծում եմ, որ կարող եմ փորձս փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:






































