Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հավատում է, որ ազգային ընտրանին տեղ է զբաղեցնելու «Մունդիալ-2014»-ում.
«Վստահ եմ, որ կարող ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել և դուրս գալ աշխարհի առաջնություն: Ցավոք սրտի, դա կապված է այն բանի հետ, թե ինչպես կխաղա Ռուսաստանի հավաքականը»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը գլխավորում է F խմբի աղյուսակը՝ պորտուգալացիներին գերազանցելով 1 միավորով: Ռուսաներն արտագնա խաղեր են անցկացնելու Լյուքսեմբուրգի ու Ադրբեջանի հավաքականների հետ:









































