Մոսկվայի Լյուբլինսկիի դատարանն այսօր անվավեր է ճանաչել Գարիկ Խառլամովի ու դերասանուհի Քրիստինա Ասմուսի ամուսնությունը:
Խառլամովի ու Ասմուսի ամուսնությունը անվավեր ճանաչելու հայցով դատարան էր դիմել նրա առաջին կինը՝ Յուլյա Խառլամովան, որը ներկայումս դատական կարգով ամուսնալուծվում է շոումենից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով դատարանի մամլո քարտուղար Մարիա Բալակշինային:
«Ամուսնությունը ճանաչել են անվավեր»,- ասել է Բալակշինան:
Խառլամովի ու Յուլյանի ամուսնալուծության մասին որոշումը անցած տարի կայացրել էր Մեշչանսկիի հաշտարար դատարանը, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց այս որոշումը, քանի որ այն ընդունվել էր Յուլյայի բացակայությամբ:
Այդուհանդերձ, Խառլամովն այդ ժամանակ հասցրել էր ամուսնանալ Ասմուսի հետ:
Ներկայումս շոումենի առաջին ամուսնությունը չեղյալ հայտարարելու և գույքը բաժանելու մասին գործը շարունակվում է լսվել Լյուբլինսկիի դատարանում:
Յուլյան համատեղ գույքը գնահատում է 6 մլն 51 հազար ռուբլի և 508 հազար դոլար ու պահանջում է իրեն վճարել այդ գումարի կեսը:








































