Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ոստիկանությունը կալանավորել է 13 մարդու «Դժոխքի հրեշտակներ» (Hells Angels) բայքերական ակումբի խուզարկության ժամանակ, հայտնում է ավստրալական ABC News հեռուստաալիքը:
Բացի դրանից՝ իրավապահները մոտոցիկլավարներից առգրավել են զենք, փամփուշտներ, թմրանյութեր և մոտ 50 հազար դոլար կանխիկ գումար:
Ոստիկանական գործողությանը մասնակցել է ավելի քան 700 ոստիկան՝ ներառյալ դաշնային ոստիկանության ներկայացուցիչներին: Խուզարկություն են կատարել մոտ 60 ակումբներում ու այն վայրերում, որտեղ սովորաբար հավաքվում են «Դժոխքի հրեշտակները»:
Խուզարկությունների ու կալանավորումների առիթ, ըստ ոստիկանների, դարձել են «Դժոխքի հրեշտակների» պատճառով բախումների և հրաձգության հաճախակի դարձող դեպքերը:
Վերջին շրջանում Ավստրալիայի իշխանությունները ակտիվացրել են կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող պայքարը բայքերական ակումբների դեմ, հայտնում է Agence France-Presse-ը:











































