Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ազգային թիմի նախկին հարձակվող Էյսեբիոյի խոսքերը:
Հիշեցնենք` Էյսեբիոն ճիշտ չի համարում, որ իր և Ռոնալդուի ցուցանիշները համեմատում են: Նա նշել է, որ ժամանակին չի խաղացել այնպիսի թիմերի դեմ, ինչպիսիք Ադրբեջանի կամ Լիխտենշտեյնի հավաքականներն են և հավելել, որ շուրջ 60 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում:
«Էյսեբիոն չպետք է ցավագին վերաբերի համեմատություններին: Ռեկորդները գոյություն ունեն հենց նրանց գերազանցելու համար: Ամեն ինչ շատ պարզ է` Էյսեբիոն միշտ մնում Էյսեբիո, քանի որ ես էլ միշտ Ռոնալդուն եմ լինելու: Բնական է, որ մարդիկ համեմատում են մեզ, սակայն Էյսեբիոն, իհարկե, միշտ կզբաղեցնի իր ուրույն տեղը»,- ասել է Ռոնալդուն:









































