ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հանրապետականները քննարկում են պետպարտքի վերին շեմը կարճաժամկետ բարձրացնելու հնարավորությունը՝ դեֆոլտը կանխելու, սակայն դեմոկրատների հետ բյուջետային «աճուրդը» շարունակելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հանրապետականները չեն շտապում արգելափակումից հանել դաշնային կառավարության ֆինանսավորումը, որը դադարեցրել է աշխատանքը սույն թվականի հոկտեմբերի 1-ին:
ԱՄՆ-ում բանակցությունների համար մնում է մոտ մեկ շաբաթ: Ֆինանսների նախարարության հաշվարկներով` բանակցությունների համար մնացել է մեկ շաբաթ՝ մինչև հոկտեմբերի 17-ը, հակառակ դեպքում երկրին սպառնում է դեֆոլտ:








































