Բրազիլիայի Մարանիան նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Սան Լուիս քաղաքի բանտում երեկ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել 13 բանտարկյալ, ևս 30-ը վնասվածքներ են ստացել:
Ուղղիչ հաստատությունում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել այն բանից հետո, երբ տնօրինությունը նկատել է, որ բանտի շենքերից մեկում ստորգետնյա անցում է փորվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նահանգի հասարակական անվտանգության նախարար Ալուիզիու Մենդիսի խոսքով՝ սկզբում բանտարկյալները փորձել են փակել ստուգողների ճանապարհը դեպի թունել, այնուհետև անկարգությունները վերածվել են հակամարտող խմբավորումների միջև բախումների:
Խռովության ճնշմանը մասնակցել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ:










































