Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ամբողջական կենսագրությունն ԱՄՆ-ում կհրատարակվի հաջորդ տարի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Henry Holt and Company ամերիկյան հրատարակչատան ներկայացուցիչներին:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն պապի պաշտոնում ընտրվել էր այս տարվա մարտի 13-ին, նրա գահակալման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 19-ին:
Հրատարակչատան ներկայացուցիչների խոսքով՝ կենսագրականը գրելու պայմանագիրը կնքվել է բրիտանացի լրագրող Օսթին Այվերիի հետ, ով Վեսթմինսթերի արքեպիսկոպոսի նախկին մամլո քարտուղարն էր և Catholic Voices կաթոլիկ մեդիա կազմակերպության հիմնադիրը: Գրքում նա Ֆրանցիսկոսին ներկայացնում է որպես հովվապետ, ով սեղմում է Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու «վերբեռնման կոճակը»:










































