Նաոմի Քեմբլը զարդարել է ֆրանսիական Stileto ամսագրի հոբելյանական համարի 3 շապիկները: Նաոմիի հետ պարբերականի տասնամյակը նշել է լուսանկարիչ Դոմինիկ Իսերմանը: 43-ամյա սուպերմոդելի լուսանկարները սև-սպիտակ են:
Հագուստները, որոնք Նաոմին կրել է լուսանկարվելիս, Ազեդին Ալայի ստեղծագործություններն են:
Դիզայների մտերիմ ընկերուհի Քեմբլն ամսագրում ներկայացրել է ինչպես մոդելներ նոր հավաքածուից, այնպես էլ պաշտամունքային հագուստներ: Օրինակ` ուլունքներից բաղկացած լողազգեստը ստեղծվել է հատուկ Նաոմիի համար:







































