Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ահա, թե ինչպես է հարստացել Տարոն Մարգարյանը 90-ականներին (տեսանյութ)

Երևանի նոր կանգառասրահները, շրջանառվող լուրերի համաձայն, պատրաստվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արտադրամասերից մեկում:

Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ նոր դիզայնով կանգառասրահներ են լինելու, որոնց դիմաց քաղաքապետարանը ոչ մի գումար չի վճարում:

Արթուր Գևորգյանի խոսքերով՝ եթե յուրաքանչյուր ասեկոսե մենք վերցնենք և հալած յուղի տեղ ընդունենք, ապա քաոսից ուղղակի դուրս չենք գա: Քաղաքում և ընդհանրապես երկրում, ըստ նրա, կլինի քաոս:

Իսկ հարցին,թե որքան է ծախսվում այդ կանգառասրահների վրա, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ թեև կոպիտ է հնչում, բայց «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»: Նա նշեց, որ քաղաքապետարանի գործընկերներն են իրականացնում՝ իրենց միջոցներով:

«Հասկանալի է, որ հարց է առաջանում՝ ինչի՞ համար: Դուք գիտեք, որ կանգառի հարակից տարածքներում կառուցողը ստանում է որոշակի գովազդ տեղադրելու հնարավորություն, և այն որոշակի ժամկետների համար է տրվում»,- հավելեց նա՝ օրինակ բերելով վերգետնյա անցումները, որոնց համար դարձյալ Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ գումար չի ծախսվում, կառուցում են քաղաքապետարանի գործընկեր մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները, որի դիմաց նրանք ստանում են ինչ-որ ժամանակահատվածում գովազդ տեղադրելու հնարավորություն, և ներդրողն իր գումարները հետ է ստանում. հաշվարկում՝ պարզ մեխանիզմով:

Սա, ըստ զրուցակցիս, արդարացված մոտեցում է, արդյունավետ միջոց և կիրառվում է ամբողջ աշխարհում: Երևանում այն նոր է ներմուծվում:

Իսկ թե որ ՍՊԸ-ն է իրականացնում կանգառասրահների կառուցումը, Արթուր Գևորգյանը խոստացավ ճշտել և տեղեկացնել:

Նա նշեց նաև, որ ներդրողը քաղաքապետարանի հետ հստակեցնում է դրանց դիզյանը:

«Մեկ օրինակ բերեմ՝ քաղաքի նստարանները, որ սիրվեցին բոլորի կողմից և իսկապես անհրաժեշտ էին քաղաքին, դրանք արտադրում է «Նիկոլ Դուման. ՍՊԸ-ն, որը ասում են, որ որոշակի առնչություն ունի ՀՅԴ-ի հետ, և եթե ըստ էության այս տրամաբանությամբ առաջնորդվենք, սրանով մեկընդմիշտ փակվում է թեման առ այն, որ անպայման արտադրում են իրենց արտադրամասում: Առհասարակ, անհասկանալի է՝ ինչու են Տարոն Մարգարյանին որոշակի գործարաններ կամ արտադրամասեր վերագրում: Փառք Աստծո, բոլորիդ աչքի առաջ է եղել Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագիրը, որը ևս որոշակի շահարկման թեմա հանդիսացավ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հանրությանը մինչև այսօր էլ անհասկանալի է՝ որտեղից այդքան գումար քաղաքապետին, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ քաղաքապետը հստակ ասել է և փակել է այդ թեման, և ինքը ավելացնելու ոչինչ չունի:

«Չմոռանանք այդ ունեցվածքի աղբյուրները, չմոռանանք, որ երբ Տարոն Մարգարյանը քաղաքապետ չէր, զբաղվում էր մասնավոր ձեռներեցությամբ, մանր բիզնեսով: Մարդը կարող է լինել հաջողակ և այդ հաջողությունները գրանցելով՝ այդ գումարները ներդնել նաև որոշակի տեղերում: Մարդը ավանդներ ունի ներդրած: Դուք գիտեք, որ ավանդներից ստացվում են գումարներ: Ինձ համար, օրինակ, տաօրինակ է, երբ փորձում են ինչ-ինչ բաներ վերագրել»,-ասաց նա:

Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ այսօր քաղաքապետարանն ավելի թափանցիկ է աշխատում, քան երբևէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում