Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Այժմ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններն առավել մեծ են, քան երբևէ. Վլադիմիր Կազիմիրով

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Ղարաբաղը մինչև Կազան. բեկո՞ւմ, թե՞ ձախողում» խորագրով հոդվածը.

«Մայիսի 26-ին Դովիլում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները ղարաբաղյան հակամարտության հետ կապված համատեղ հայտարարություն տարածեցին, որով հակամարտող կողմերին կոչ արեցին հունիսի 25-ին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը։

Այդ հայտարարությունից հետո հակամարտող կողմերը սկսեցին վիճարկել, թե դա ում էր հասցեագրված։ Հայտարարությունում Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահները բավական կտրուկ արտահայտվեցին հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ ընդգծելով, որ դեմ են խնդրի ուժային լուծման փորձերին։

Ընդհանուր առմամբ՝ պաշտոնական Բաքվին հաջողվել է իր քարոզչությունում առաջնային դարձնել «օկուպացիայի» խնդիրը։ Դրանով նա քողարկում է պատերազմի ժամանակ իր արած բոլոր սխալ հաշվարկները։ Հույսը դնելով պատերազմում բեկում մտցնելու վրա՝ նա մեկ տարուց ավելի չէր կատարում 1993 թվականի ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որոնք առնչվում էին ռազմական գործողությունների դադարեցմանը։ Արդյունքում, 7 շրջանների կորուստը ոչ թե իջավ երկնքից, այլ հանդիսացավ ուժ կիրառելու նրա համառության արդյունքը։

Դովիլը քննադատեց հենց ուժի կիրառումը և ոչ թե դրա արդյունքը՝ «օկուպացիան»։ Վերջինիս մասին որևէ խոսք չկա դովիլյան հայտարարությունում։ Բաքուն ուժի կիրառումը համարում է միայն պատերազմի արդյունքը՝ նույն «օկուպացիան», դրանով իսկ քողարկելով պատերազմի սկսման սկզբնական պատճառը։

Դովիլը նաև ընդգծեց ներկայիս դրության անընդունելիությունը։ Սակայն այս դեպքում էլ Բաքուն դա հասկացավ միայն «օկուպացիայի» պահպանման կտրվածքով։ Նա չնկատելու տվեց, որ դա ուղղված էր պատերազմի վերսկսման վտանգին, իր կողմից սկսված սպառազինությունների մրցավազքին, շփման գծում գրանցվող միջադեպերին ու դիվերսիաներին, իր ստորագրած փաստաթղթերով ստանձնած պարտականություններից խուսափելուն։ Բացի այդ, ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունն ընդհանրապես նոր առճակատման պատճառ չէ։ Ստատուս քվոն անոմալիա է, իսկ պատերազմը՝ առավել վատ։

Դովիլում հակամարտության բոլոր կողմերին է կոչ արվել հակամարտության խաղաղ կարգավորման համար վճռական քայլ կատարելու։ Խոսքը գնում է ոչ թե երկու կողմերի, այլ՝ բոլոր կողմերի մասին, այսինքն՝ հաշվի է առնված նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաստաթղթում հիշատակված են հակամարտության բոլոր կողմերը, սակայն նրանք անվանապես նշված չեն։ Այդպիսին էր նաև 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը։

Պետք է նշել, որ 2003 թվականին բազմելով Ադրբեջանի նախագահական աթոռին՝ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Խոստանում եմ հավատարիմ լինել Հեյդար Ալիևի (իր հոր) վարած քաղաքականությանը և չշեղվել նրա մատնանշած ուղուց։ Սակայն ցայժմ հավաքվել են հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր, որոնք առնչվում են նաև պատերազմի կամ խաղաղության խնդրին։

Հեյդար Ալիևն իրատեսականորեն էր գնահատում պատերազմի արդյունքները։ Նա հասկանում էր, որ տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը կարագացներ հայերի հեռանալը զբաղեցրած տարածքներից։ 1994 թվականի ապրիլի 15-ին (զինադադարի կնքումից մեկ ամիս առաջ) Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների (Հեյդար Ալիևի մասնակցությամբ) խորհրդի հայտարարության մեջ նշված էր.

«Հակամարտության կարգավորման գլխավոր ու հրամայական առաջնահերթությունն անհապաղ զինադադարի կնքումն է, ամեն տիպի ռազմական գործողությունների դադարեցումը և դրանից հետո այդ ամենի հուսալի ամրագրումը։ Առանց դրա՝ անհնարին կլինի հասնել դիմակայության հետևանքների վերացմանը»։

Արդեն 17 տարի է, ինչ զինադադար է հաստատված։ Սակայն այն ամրագրված չէ, ինչի համար էլ հնարավոր չի լինում հասնել հակամարտության հետևանքների վերացմանը, և շարունակում են մնալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը։ Բաքուն ուղղակիորեն հրաժարվում է Երևանի ու Ստեփանակերտի առաջարկներից, որոնք վերաբերում են ուժի չկիրառման ճանապարհով հակամարտության կարգավորման մասին համաձայնագիր կնքելուն։

Իլհամ Ալիևը փորձում է հասնել կորուսյալ տարածքների հետ վերադարձմանը՝ առանց զինադադարի որևէ ամրագրման։ Հեյդար Ալիևն իրեն թույլ չէր տա խոսել ուժային ճանապարհով խնդրի լուծման մասին։

Կան նաև այլ օրինակներ. 1995 թվականի փետրվարի 4-ին Հեյդար Ալիևը պաշտոնապես հանձնարարեց ստորագրել իր հետ անձամբ համաձայնեցված զինադադարի ռեժիմի ամրագրման համաձայնագիրը։ Սակայն նրա որդին վաղուց դա չի կատարում։

Կազանում սպասվող հանդիպումը կանխատեսումների բազմազանությամբ քաղաքագետներին բաժանել է տարբեր ճամբարների՝ բեկումից մինչև ձախողում։ Օբյեկտիվորեն պետք է նշել, որ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու և անգամ խաղաղության համաձայնագրի մշակման հնարավորություններն այս անգամ ավելի մեծ են, քան նախկինում։

Բանակցությունները ներկայումս փաստացի ընթանում են երկու գծով. մե՛րթ քննարկում են հրադադարի ռեժիմը, մե՛րթ Մադրիդյան սկզբունքների ձևակերպումը։ Եթե բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցվի, ապա միջնորդները պետք է նախապատվությունը տան առաջին տարբերակին։ Այսինքն՝ երկրորդ տարբերակը պետք է քննարկվի այն ժամանակ, երբ առաջընթաց գրանցվի առաջին տարբերակում։

Դա բանակցային գործընթացում գերակա կդարձնի պատերազմի ու խաղաղության թեման՝ համեմատած մյուս թեմաների հետ և կողմերին առավել կպարտավորեցնի հաշվի նստելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող միջազգային հանրության հիմնական մտահոգությունների հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում