Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ օրերս սպանել են Գյումրու Ավզնոց թաղամասի 30-ամյա մի երիտասարդի: Այս լուրը ճշտելու նպատակով
Aravot.am-ը դիմել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, ով տեղեկացրել է. «Մեզ մոտ կա հետևյալը. Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին վրաերթ է տեղի ունեցել. անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել Դավիթ Մխիթարյանին ու Հովհաննես Խաչատրյանին: 1983 թվականին ծնված, Գյումրու Ավզնոց թաղամասի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը երկու օր առաջ մահացել է Երևանում` հիվանդանոցում: Դատախազի հանձնարարությամբ փորձաքննություն է նշանակվել Երևանում. ըստ նախնական տվյալների նրա մահվան պատճառ հանդիսացած վնասվածքները կասկածելի են`որպես վրաերթի հետևանքով առաջացած վնասվածքներ: Փորձաքննությամբ ստուգվում է տվյալ անձի այլ վայրում վնասվածքներ ստանալու կասկածը: Այժմ վարույթ իրականացնող մարմինը սպասում է դատաբժշկական փորձաքննության վերջնական տվյալներին»:
Մանրամասները՝ Aravot.am-ում








































