Կատալոնական «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խավյեր Ֆաուսը հայտնել է ակումբի ֆինանսական վիճակի մասին: Նա նշել է, որ Սանդրո Ռոսելի նախագահության օրոք կատալոնական ակումբի պարտքը նվազել է:
«Երբ մենք նոր սկսեցինք աշխատել «Բարսելոնա»-ում, ակումբի պարտքը 440 մլն եվրո էր կազմում: Այժմ մեր պարտքը 330 մլն է: Հուսով ենք, որ ընթացիկ մրցաշրջանում գումարը կնվազի` հասնելով 250 մլն եվրոյի: Նման աշխատանքի արդյունքում ակումբի պարտքերը կմարվեն առաջիկա 4-5 տարիների ընթացքում»,- ասել է Ֆաուսը:
Հիշեցնենք` ավելի վաղ Ռոսելը բազմիցս հայտարարել է, որ Լապորտայի և նրա թիմի աշխատանքի արդյունքում «Բարսելոնա»-ի ֆինանսական վիճակը ծայրահեղ վատ էր:








































