Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը վստահ է, որ մոտ ժամանակներս թիմը կբարելավի արդյունքները: Իսպանացին կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին ժամանակ է հարկավոր:
« «Ռեալ»-ը լուրջ քննադատության տակ է հայտնվել, և դա արդարացված է: Մեր արդյունքները հեռու են կատարյալից, և դա հասկանում են թիմի բոլոր ֆուտբոլիստները:
Չեմ պատրաստվում մեղադրել Կարլո Անչելոտիին: Մեղավոր ենք բոլորս: Նոր մարզչին ժամանակ է հարկավոր:
Մոտ ժամանակներս կբարելավենք արդյունքները: Ես կասկած չունեմ»,- Marca-ի հետ զրույցում հայտարարել է Ռամոսը:







































