Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի և «Յուվենթուս»-ի հանդիպման վերաբերյալ: Մասնագետի կարծիքով` «արքայական ակումբ»-ի դեմ խաղերն անհրաժեշտ են «Յուվենթուս»-ին` հոգեբանական վստահություն ձեռք բերելու համար:
««Ռեալ»-ի դեմ առաջիկա խաղերն անհրաժեշտ են «Յուվենթուս»-ին: Անգամ ոչ այնքան սպորտային տեսակետից, որքան հոգեբանական վստահություն ձեռք բերելու նպատակով: Իտալիայում թուրինյան ակումբը դեռևս հզոր է իր մրցակիցներից: Թիմի համար շատ կարևոր է հավատալ սեփական ուժերին»,- ասել է մասնագետը:
«Յուվենթուս»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի խաղերը կայանալու են հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 5-ին:







































