Այս գորտը, որն առաջին հայացքից ոչ մի արտասովոր հատկությամբ օժտված չէ, անհագ ախորժակ ունի:
Պերուի տրոպիկական անտառներում է ապրում այս գորտը և ի վիճակի է ուտել իրենից չափերով մեծ զոհի, հայտնում է mirfactov.com-ը:
Ճիշտ է նաև, որ միշտ չէ, որ երկկենցաղը կարողանում է գործը ավարտին հասցնել: Սովորաբար խոշոր կենդանիները փախչում են, մինչ գոտը փորձում է նրանց բռնել բերանով:
Այսպես եղավ նաև այս դեպքում՝ գորտը բռնեց չղջիկի, սակայն չկարողացավ ծավալն իրեն ենթարկել:
Ծամելով կենդանուն՝ գորտն այդպես էլ չկարողացավ կուլ տալ չղջիկին ու բաց թողեց կենդանուն:
Զարմանալիորեն, չղջիկը կարողացավ այդ ամենից հետո թռչել:








































