Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել սառեցնել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա կողմնակիցների հաշվեհամարները, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 350 մլրդ յեն կամ 4.4 մլրդ դոլար: Այս մասին այսօր գրել է ճապոնական Japan Today օնլայն թերթը:
Այս որոշումն ընդունվել է համաձայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի պահանջների, որով սահմանվել են այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Քադաֆիի, նրա ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս ցուցակում են 18 բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Լիբիայի կենտրոնական բանկի և լիբիական մի շարք կազմակերպությունների ակտիվները:
Հիշեցնենք, որ նմանատիպ պատժամիջոցներ արդեն կիրառել են ԱՄՆ-ն, Շվեյցարիան, ԵՄ երկրները և այլ երկրներ:









































