Այսօր Շվեդիայում՝ Գիտությունների արքայական ակադեմիայում, կհայտարարվի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը:
Նախորդ տարի այս ոլորտում մրցանակը տրվել է ամերիկացիներ Ռոբերտ Լեֆկովիցին և Բրայան Կոբիլկեին՝ «G սպիտակուցների ռեցեպտորների ուսումնասիրության համար»՝ հիշեցնում է ITAR-TASS-ը:
Այս տարի հիմնական թեկնածուներից է ամերիկացի քիմիկոս Ուիլյամ Մերները, ով ստեղծել է առանձին մոլեկուլների սպեկտրոմետրը: Նա կարող է մրցանակը կիսել «ներաստղային քիմիայի» ոլորտում աշխատող Ուիլյամ Քլեմփերերի և Ռիչարդ Զարի կամ սքանավորվող էլեկտրաքիմիական մանրադիտակ ստեղծող Ալեն Բարդոյի հետ:
Հավակնորդներից է համարվում նաև քվանտային կետերը բացահայտողը: Դրա համար մրցանակ կարող է ստանալ ամերիկացի Լուիս Բրյուսը, հնարավոր է՝ ճապոնացի Սումիո Իձիմայի հետ:
Կառաջադրվի նաև քիմիական միացություններում մուտագեն պոտենցիալի գնահատման գենետիկական թեստի հեղինակ Բրյուս Էյմսի թեկնածությունը, ինչպես նաև աշխարհում ամենացածր խտությունն ունեցող նանոկրիստալի ստեղծող Օմար Յահգիի թեկնածությունը:











































