Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլքայ Գյունդոգանը այս տարի, ամենայն հավանականությամբ, այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Օգոստոս ամսին Իլքայը մեջքի վնասվածք ստացավ, որից երկու շաբաթ անց վերադարձավ խաղադաշտ, սակայն ավելի խորացրեց վնասվածքը:
Այսօր «Բորուսիա»-ի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հայտնել է, որ խաղացողի վնասվածքն ավելի է վատթարացել.«Գյունդոգանի օրգանիզմը դրական փոփոխություններ չի արձանագրում: Մենք չգիտենք, թե երբ նա կվերադառնա խաղադաշտ»,- ասել է Ցորկը:








































