Շարունակվում է Միրանդա Քերի համագործակցությունը Mango ապրանքանիշի հետ: Այս անգամ ավստրալիացի մանեկենուհին, Նյու Յորքի շինություններից մեկի տանիքին կանգնած, ներկայացնում է ապրանքանիշի ձմեռային հավաքածուն:
Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ մոդելը ցուցադրել է ձմեռային նորաձևության տենդենցները: Հավաքածուում կան շոտլանդական վանդակներ, ծաղկավոր զգեստներ և տղամարդու հագուստի տարրեր, ինչպես նաև՝ over-size վերարկուներ և էլեգանտ զգեստներ:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:








































