«Բարսելոնա»-ն Վիկտոր Վալդեսին արժանի փոխարինողի փնտրտուքների մեջ է:
2014 թվականի հունիսին կավարտվի Վիկտոր Վալդեսի պայմանագրի ժամկետն, ու իսպանացի դարպասապահը որոշում է կայացրել հեռանալ:
Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, կատալոնյան ակումբի ուշադրությանն են արժանացել Տիբո Կուրտուան ու Մարկ Անդրե տեր Շտեգենը:
Երկու դարպասապահները հիանալի խաղ են ցուցադրում ու գրավել են «Բարսա»-ի ղեկավարության ուշադրությունը:







































