Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Համահայկական բանկը միայն կխանգարի մյուս բանկերին

«Համահայկական բանկ կառույցի կարգավիճակն ինձ անհանգստացնում է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով, 1992-ին և՛ «Հայաստան» հիմնադրամի, և՛ համահայկական բանկի գաղափարը ընդհանուր զարգացման ծրագրերում եղել է: «Սակայն այն ժամանակ մենք դեռ երիտասարդ էինք, չէինք կարող 15 տարի առաջ տեսնել: Տառացիորեն մի քանի տարի հետո ես հասկացա, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է վերափոխվի, այդ կառույցը խոր ճգնաժամի մեջ է, հավաքում է տարեկան 10-15 մլն դոլար ու վերջ»,- ասաց նախկին վարչապետը:

Նրա խոսքով, հայությունն այսօր աշխարհում տնօրինում է մոտ 800 մլրդ դոլար կապիտալ, որը կազմում է աշխարհի կապիտալի 0.7-0.8%-ը: Սա այն դեպքում, երբ հայերը կազմում են աշխարհի բնակչության 0.015%-ը: «Եվ այդ 800 մլրդ-ից կարողանում ենք ներգրավել տարեկան 10-15 մլն: Շատ պարզ բացատրություն ունի՝ մեկ անգամ կարելի է նվիրաբերել, հետագայում պետք է «Հայաստան» հիմնադրամը վերափոխվեր ներդրումային հիմնադրամի»,- ասաց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, մեզ պետք է ներդրումային համահայկական բանկ ստեղծել:

«Որպես սովորական բանկ, որը գրանցվում է ՀՀ ԿԲ-ում և գործում է նորմատիվային այն դաշտում, որում գործում են մնացած 22 բանկերը, նա միայն կխանգարի մյուս բանկերին, որովհետև նրան տվել են համահայկական անունը, ուզում են 100 մլն դոլար էլ փող տալ: Բյուջեից են տալու դա: Սա չստացված թոշակ է ժողովրդի համար: Նման ծրագրերին պետք է զգույշ մոտենալ: Հիմա սրա վրա խոթելու են ամեն տեսակի ոչ շահութաբեր ծրագրեր ու ամեն տարի «սպիսատ» են անելու այդ փողերը: Ես ամենևին չեմ ակնարկում գողությունը, բայց ես ակնարկում եմ այն, որ նման կարգավիճակում հիմա ոչ ոք բանկ չի ստեղծում»,- ասաց նախկին վարչապետը:

Նրա խոսքով` կառավարությունը կարծես թե «ի գիտություն» է ընդունել մոտ 6 ամիս առաջ իր արած այն դիտողությունը, ըստ որի` նման կառույցները պետք է ներդրումային լինեն, և որ «Համահայկական բանկը» միայն կխանգարի մյուս բանկերին: Այսպես, օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվում, որով ամրագրվում է, որ «Համահայկական բանկը» միայն 3 տարի և ավելի ժամկետով ծրագրեր կարող է ֆինանսավորել: «Բայց այդուհանդերձ «Համահայկական բանկին» չեն դարձնում ներդրումային բանկ: Գրելով, թե 3 տարուց և ավելի ներդրումներ պետք է անի, կարծում են, թե դրանով մյուս բանկերին չեն խանգարի: Գիտեն, որ մեր առևտրային բանկերը 3 տարուց ավելի ժամկետով վարկեր այսօր չեն էլ տրամադրում: Բայց միևնույնն է, վաղ թե ուշ այդ կառույցը վերանալու է կամ դառնալու է ներդրումային: Իրենք երևի չեն էլ տարբերում ներդրումային հիմնադրամը մյուս կառույցներից: Իրենց թվում է, թե եթե վարկը գնում է ներդրումների ֆինանսավորմանը, ուրեմն խոսքը ներդրումայինի մասին է, իսկ եթե կարճաժամկետ է կամ գնում է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ուրեմն վարկ է»,- եզրափակեց Հ. Բագրատյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի կենտրոնական բանկը բանկային գործունեության լիցենզիա տրամադրեց «Համահայկական բանկին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում