Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեցին հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունները։ Այս պահին դեռ ոչ մի դժգոհություն չկա։ Մեզ հետ զրույցում քննությանը մասնակցող դիմորդների ծնողները նշեցին, որ այս տարի լարվածությունն ավելի քիչ է՝ նկատի ունենալով քննական թեստերում տեղի ունեցած փոփոխությունը, որի համաձայն դրական միավորի շեմը հեշտ հաղթահարելի կլինի և համապատասխան 35-40 առաջադրանքները ավելի դյուրին կլինեն, քան նախորդ տարիների նույն հարցերը։ Նրանք հույս ունեն, որ այս տարվա քննություններն ավելի հանգիստ ընթացք կունենան, և իրենց երեխաները ստիպված չեն լինի ապրել այն, ինչ զգացին նախորդ տարվա քննությունների մասնակիցները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի թե՛ ծնորղները, թե՛ դիմորդները, թե՛ բազմաթիվ մասնագետներ փաստում էին, որ մայրենի լեզի և գրականության գիտելիքները ստուգող թեստերը լի էին արհեստական խոչընդոտներով, երկիմաստ հարցերով և ավելի շատ նման էին դիմորդների դեմ կազմակերպված գործողությունների։









































