Associated Press գործակալության YouTube-ի էջում տեղադրվել է տեսանյութ՝ անցած շաբաթ Բելգրադի կենդանաբանական այգում լույս աշխարհ եկած սպիտակ էգ առյուծի մասին: Այգու տնօրինությունը ձագին ցուցադրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Առյուծի ձագը դեռևս անուն չունի: Այն կշռում է 1.27 կգ: Ձագի մայրը՝ Մաշան, Բելգրադի կենդանաբանական այգի է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետության «Կրյուգեր» ազգային պարկից:









































