Google Play առցանց խանութում հայտնվել են HBO-ի (Home Box Office) սերիալները, այդ թվում՝ «Գահերի խաղը», «Իրական արյունը», «Նորությունները»:
Ինչպես հայտնել են Google-ում, առաջիկա ամիսներին օգտատերերը հասանելիություն կստանան նաև ամերիկյան հեռուստաալիքի այլ նախագծերի: Մասնավորապես, ծրագրվում է Google Play-ում տեղակայել HBO-ի գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը:
The Verge պարբերականը հստակեցնում է, որ HBO-ի շոուներն առաջարկվում են երկու տարբերակով՝ ստանդարտ և HD: Հասանելիության արժեքը սկսվում է 1.99 դոլարից:
Ներկայում նոր ծառայությունը տարածվում է միայն ամերիկացի օգտատերերի վրա:









































