Աշխարհի ամենահին շամպայնի երկու շշերը, որոնք հայտնվել էին Բալթիկ ծովի հատակին 170 տարի առաջ, երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վաճառվել էին ընդամենը 54 հազար եվրոյով: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ մենք հայտնել էինք մասնագետների կարծիքի մասին, որոնք պնդում էին, որ այդ շամպայնը պետք է վաճառվեր 100 հազար եվրոյով:
Հիշեցնենք՝ երկու շիշ շամպայն վաճառքի էր հանվել Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնում, ուր խորտակվել էր դրանք տեղափոխող նավը: Մասնագետների տեղեկություններով, դրանցից յուրաքանչյուրը կարող էր վաճառվել 100 հազար եվրոյով, ինչը տասն անգամ ավելին էր, քան նախնական 10 հազար եվրո գինը:









































