Դուբայում հոկտեմբերի 8-10-ն անցկացվելիք Cityscape Global ցուցահանդեսին կներկայացվեն ընդհանուր առմամբ 14 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ֆորումի կազմակերպիչներին:
Ինչպես սպասվում է, ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 200 ընկերություններ: Ցուցանմուշների ընդհանուր մակերեսը գերազանցել է 25 հազար քմ-ն:
Նախագծերի թվում, որոնց շնորհանդեսը կլինի ցուցահանդեսին, ոչ միայն բնակելի համալիրներ են, այլև առևտրի կենտրոններ, հյուրանոցներ և մշակութային օջախներ, մասնավորապես՝ Դուբայի օպերայի նախագիծը:








































