Թուրքիան Եգիպտոսի ղեկավարությանը խնդրել է հնարավորություն տալ թուրք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հանդիպել երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի հետ: Այս մասին հաղորդում է Today’s Zaman-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն՝ պաշտոնական Անկարան համաձայն է հանդիպել Եգիպտոսի ներկայիս կառավարության հետ Մուրսիի հետ հանդիպելու հնարավորության պայմանով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ եգիպտական կողմը ողջունել է Դավութօղլուի այցը, սակայն Անկարային մերժել է նախկին նախագահի հետ հանդիպելու հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Եգիպտոսի հետ զինվորական հեղաշրջումից հետո, որը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 3-ին:








































