Ընդամենը սեպտեմբերի 25- ին միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ նշանակված Աղվան Հովսեփյանը թեև արդեն հայտարարում է, որ իրենք անհրաժեշտ օրենքների նախագծերը մշակել են, սակայն իրականում ավելի շատ զբաղված է կազմակերպչական և շենքային հարցերով: Նա անձամբ է այցելում մարզեր և ուսումնասիրում միավորվող քննչականների շենքերը, ապա հետաքրքրվում, թե տվյալ մարզկենտրոնում ինչ հարմար շենքեր կան, որոնք կարող են ծառայել նոր կառույցին:
«Հրապարակ» օրաթերթը գրւմ է, որ նա ուզում է ամեն ինչ անել, որ հունվարից նոր քննչականը գործի: Թեև դեռ վստահություն չկա, որ ինքն է ղեկավարելու այն, սակայն Գառնիկիչը հույսեր ունի: Իսկ մինչ այդ դժգոհություններն ավելանում են: Ոստիկանության և հարկայինի աշխատակիցները տարակուսած են, թե ինչու միասնական մարմնի մեջ չեն մտնում Հատուկ և Ազգային անվտանգության քննչական ծառայությունները:









































