Observer թերթի հետ հարցազրույցում մոդել Ռոզի Հանթինգթոն Ուայթլին ասել է, որ այսօր մոդելները պետք է ավելի բնական լինեն: Այդ առումով նրանք պետք է սեփական կարծիք և սեփական աշխարհայացք ունենան, կարողանան պաշտպանել իրենց տեսակետը:
«Միայն գեղեցիկ դեմքը բավական չէ: Ժամանակակից սուպերմոդելներից սպասում են, որ նրանք կլինեն խելացի, կունենան սեփական կարծիք` անհատականություն կլինեն»,- ասել է նա:
Ռոզին ասել է, որ շատերն ուրախ կլինեին` տեսնելով իր ձախողումը:
Այժմ, սակայն, նա վստահ է, որ շատ բան է ներդրել նորաձևության ինդուստրիայում և չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով:









































