Վրաստանում անտառային հրդեհները շարունակվում են։ Փրկարար ծառայությունն ու հրշեջները դեռ արևմուտքում հրդեհները չմարած՝ արդեն ստիպված են ուղևորվել արևելք։ Վնասի չափը դեռևս չի հաշվվել, սակայն Վրաստանում կա հրդեհի 4 խոշոր օջախ։ Հրդեհների հաճախականությունն ու աշխարհագրությունը բամբասանքներ է առաջ բերել Ռուսաստանի կողմից հնարավոր դիվերսիաների մասին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, փոխվարչապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հրդեհներն այնքան շատ են ու այնպիսի մասշտաբների, որ դիվերսիայի մասին միտք չի կարող առաջ չգալ։ Սակայն նախկին ֆուտբոլիստը չի հստակեցրել՝ նշելով, որ միանշանակ հաստատման համար ապացույցներ չկան։ Հրկիզման վարկածը չի բացառում նաև ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։ «Երբ իրավիճակը կայունանա, բոլոր հրդեհների հանգմանքները մանրամասնորեն ուսումնասիրվեն»,-ասել է նա։
Փորձագիտական շրջանակներում սկսել է իշխել Ռուսաստանի հասցեին մեղադրանքը։ Մասնավորապես, «Ասենալի» զինվորական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին հոդվածում, որը հրապարակվել է «Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա գունապնակ») թերթում, գրել է. «Անտառները կարող էին հրկիզվել դրոններով։ Գիշերը դժվար է փոքր անօդաչուները, առավել ևս աննշան կվադրոկոպտերները նկատելը»։









































