Իտալիայի հավաքականի ու Միլանի «Ինտեր»-ի նախկին պաշտպան Մարկո Մատերացին իր հիացմունքն է հայտնել «Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի խաղի վերաբերյալ:
«Հիմա նա այնպես է խաղում, ինչպես անում էր դա 20 տարեկան հասակում: Ու ես դրանում ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում:
Նման ֆուտբոլիստը կարող է շարունակել ելույթները մինչև 45 տարեկան: Եվ ընդհանրապես, «Ռոմա»-ն շատ համոզիչ խաղ է ցուցադրում: Այս թիմում ուժեղ խաղացողներ են հավաքվել»,- ասել է Մատերացին:








































