«Միլան»-ի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը բաց կթողնի առաջնությունում թիմի առաջիկա 4 հանդիպումները, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի պաշտպանը պատժվել է Ա Սերիայի 7-րդ տուրում «Յուվենթուս»-ի դեմ մրցավեճում Ջորջիո Կյելինիին հարվածելու համար:
Այսպիսով, Մեքսեսը չի մասնակցի «Ուդինեզե»-ի, «Պարմա»-ի, «Լացիո»-ի ու «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումներին:






































