Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունից տեղեկանում ենք, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տնօրենների խորհուրդը այսօր ռադիոկայանի նոր նախագահ է նշանակել Սթիվեն Քորնին, ով նախկինում ամերիկյան CNN հեռուստաընկերության փոխնախագահը և գործադիր տնօրենն էր:
Ռադիոկայանի հաղորդմամբ, իր նոր պաշտոնում Քորնը կղեկավարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 21 երկրների` ներառյալ Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի և Ռուսաստանի ծառայությունները:
Քորնը պաշտոնապես իր պարտականություններին կանցնի հուլիսի 11-ին և կաշխատի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայում գտնվող կենտրոնակայանում:








































