Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Բացվեց նկարիչ Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը, որն ընդգրկում է նկարչի միայն թանգարանում գտնվող ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, թատերական ձևավորումներ (130 միավորից 86 միավոր) և զբաղեցնում է 4 ցուցասրահ: Այս ցուցադրությանը նախորդել է գիտահետաղոտական աշխատանք՝ ուսումնասիրվել են նկարչի թանգարանում գտնվող բոլոր ստեղծագործությունները, ինչի արդյունքում կազմվել է Յակուլովի ստեղծագործությունների առաջին գիտական կատալոգը, որն ընդգրկում է 130 միավոր: Վիկտորիա Բադալյանը մենագրություն է գրել՝ «Գեորգի Յակուլով. Նկարիչ, արվեստ տեսաբան», որում նկարչի կյանքը և ստեղծագործությունը դիտարկվում են իր ժամանակի համատեքստում և նոր հետազոտությունների և բացահայտումների լույսի ներքո: Մենագրության մեջ ներառված են նաև նկարչի անտիպ տեսական հոդվածները: Առաջին անգամ կազմվել է նրա ձևավորած բեմադրությունների ընդհանուր ցանկը, մատենագիտությունը:

Տպագրվել է նաև Իրինա Բաղդամյանի «Գեորգի Յակուլով» 2010 թ. ալբոմը: Այս երկու գրքերը ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակում:

Նկարիչ-նորարար Գ. Յակուլովը ռուսական և հայկական բեմանկարչությունում կոնստրուկտիվիզմի հիմնադիրն է: Նա նաև ռուսական ավանգարդի առաջին և վառ ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է Թիֆլիսում, 1893 թվականից ապրել, սովորել և ստեղծագործել է Մոսկվայում: Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Ավելի քան 40 հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է: Ձևավորել է 23 բեմադրություն Մոսկվայում, Մինսկում, Փարիզում և այլուր:Մահացել է Երևանում 1928 թ. դեկտեմբերի 28-ին, թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Յակուլովը միակն է հայկական արվեստում, ով ուսումնասիրեց արևի լույսի և գույների ռիթմը և շարժումը տարածության մեջ, ինչպես գեղանկարչության, այնպես էլ ֆիզիկայի տեսանկյունից: Նա ուներ նպատակ՝ ստեղծել արևելքի և արևմուտքի մշակույթներից սինթեզված մի նոր արվեստ, որը կկոչվեր Արևելյան վերածնունդ և կհակադրվեր Արևմտյան Վերածննդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում