Մեծ Բրիտանիայում վերաբացել են մուսուլմանական դպրոցը, որը փակվել էր տեսուչների այցից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դերբի քաղաքի «Ալ-Մադինա» դպրոցը փակվել էր անցած շաբաթ կառավարության տեսուչների կողմից անցկացված ստուգումներից հետո: Ստուգումը նախաձեռնվել էր «դրես կոդի», աղջիկների և տղաների առանձին ուսուցման և իսլամի նորմերին համապատասխան այլ կոշտ կանոնների մասին տեղի ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններից հետո: Մասնավորապես, բոլոր ուսուցիչները պարտավորեցվել էին հիջաբներ կրել, երաժշտության և կերպարվեստի դասավանդումն արգելված է եղել:
Դպրոցի ղեկավարությունը պնդում է, որ ուսումնական հաստատությունը փակվել էր առողջապահության ոլորտում խնդիրների պատճառով: Հաղորդվում է, որ այժմ այդ խնդիրները կարգավորվել են: