«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ին հատնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով:
Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլևս պետք է չունենա, համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա:
Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:








































