Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Ապօրինի որսացել են 533 կարմրախայտ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու դեպքի մի շարք հանգամանքներ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2017թ. օգոստոսի 28-ին «Խոսրովի Անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից արձանագրվել է խոշոր չափերով ձկնագողության դեպք, ըստ արձանագրության արգելոցի տարածքից գողացել են կարմրախայտ տեսակի 533 հատ ձուկ: Հայտնաբերվել է նաև էլեկտրական մարտկոց, երկու ապարատ/ հոսանքի հաղորդիչ/, երկու ցանց, երկու պլաստմասե տարա:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի երկու բնակիչ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի Դավագյոզ կոչվող տարածք, իրենց հետ տանելով նախորոք վերցված լապտերներ,մեկ մարտկոց, հոսանքի երկու հաղորդիչ, երկու ցանց: Հասնելով գետի մոտ՝ էլեկտրական հոսանքի հաղորդիչները միացրել են մարտկոցին, գցել ջրի մեջ՝ ձուկ որսալու նպատակով։

Կոտայքի մարզի երկու բնակիչները ներգրավվել են որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է քննչական փորձարարություն։ Վերջիններիս  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին :

Նշանակել է դատակենսաբանական, ապրանքագիտական և էլեկտրատեխնիկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում