ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումը և այդ երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել նման գործողությունները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Փխենյանի գործողությունները «միջազգային պարտավորությունների հերթական լուրջ խախտումն են, որոնք խաթարում են չտարածման և զինաթափման ուղղությամբ միջազգային ջանքերը»:








































