Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Թուրքիան կգնա Հայաստանի հետ դաշինքի՝ հակաքրդական խաղաքարտ խաղարկելու նպատակով

Իրաքյան Քրդստանի անկախության հռչակման հարցը մինչ օրս մնում է անորոշ: Անկախության հանրաքվեն նշանակված է 2017 թ. սեպտեմբերի 25-ին, ու թեև Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանին հաստատակամորեն պնդում է, որ հանրաքվեի օրը չի հետաձգվելու, հարևան պետությունները, մասնավորապես՝ Իրաքի կենտրոնական իշխանությունները, Իրանը և Թուրքիան շարունակում են ճնշում գործադրել քրդերի նկատմամբ՝ հանրաքվեն չեղարկելու պահանջով: Վաշինգտոնը բացահայտորեն չի պաշտպանում անկախություն հռչակելու քրդերի որոշումը, բայց սկզբունքորեն դեմ չլինելով Իրաքյան Քրդստանի անկախացմանը՝ հորդորում է հետաձգել հանրաքվեի ժամկետը: Բարզանի վարչակազմի ներկայացուցիչները, կարծես թե, չեն բացառում հանրաքվեի հետաձգումը: Այսպես, Բարզանիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ անկախության քվեարկության անցկացման ծրագիրը չի չեղարկվի, եթե քրդերին չտրվեն միջազգային երաշխիքներ ապագայում՝ կոնկրետ ժամկետում, անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Հարկ է նկատել, որ Իրաքի քրդերը վերջին շրջանում ընդգծված դրական վերաբերմունք են ցույց տալիս հայությանը և ամեն կերպ փորձում են շահել Հայաստանի համակրանքը: Այսպես, Մասուդ Բարզանին իր վերջին ելույթներից մեկում հայտարարել է, որ իրենք ստեղծում են «ոչ ազգային պետություն», որը հավասարապես պատկանում է քրդերին, արաբներին, թուրքմեններին, հայերին և ասորիներին: Նշվում է, որ անկախ Քրդստանում կլինի հինգ պաշտոնական լեզու, որոնցից մեկը հայերենն է:

Իրաքյան Քրդստանի շուրջ վերջին զարգացումների թեմայով «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ի՞նչ եք կարծում՝ այս հանրաքվեն ի վերջո կկայանա՞, թե՞ այն կարող է հետաձգվել:

– Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բարզանին չի պատրաստվում հրաժարվել հանրաքվեն անցկացնելու մտադրությունից: Այն կանցկացվի, բայց դա կլինի ավելի շատ քաղաքական ակցիա, հռչակագիր մտադրությունների մասին: Իսկապես քրդերի վրա ճնշում են գործադրում, Միացյալ Նահանգներն է դեմ հանդես գալիս, Թուրքիան է դեմ, Իրանը, որոշ մերձավորարևելյան երկրներ: Եվ հետո Թուրքիան թուրքմենների հարցն է բարձրացնում: Կա եզդիների խնդիրը, Էրբիլը խնդիրներ ունի Բաղդադի հետ և այլն: Բարզանին շատ լավ է հասկանում, որ իրենք այս պահին չեն կարող հասնել անկախության: Ինչո՞ւ են նրանք հատկապես այսօր հայտարարում անկախություն հռչակելու մտադրության մասին: Ակնհայտ է հետևյալը, որ սիրիական ճգնաժամը մոտենում է ավարտին, «Իսլամական պետությունը» թուլացել է, հիմնախնդիրը գնում է դեպի քաղաքական կարգավորում, բայց ամերիկացիները ակտիվորեն աջակցում են Սիրիայի քրդերին, և բնական է, որ սիրիական քրդերը նախկին վերաբերմունքը չեն ունենա Դամասկոսի հետ հարաբերություններում, այլ կպահանջեն ինքնավարություն: Սա շատ հնարավոր է: Քրդերը կարող են ինքնավարություն հռչակել Սիրիայում, և եթե Բարզանին այս իրավիճակում հռչակում է անկախություն, ընդ որում նրանք խոսում են բոլոր քրդերի անունից, նշանակում է՝ Էրբիլն է դառնում այն կենտրոնը, որի շուրջ կարող են համախմբվել քրդաբնակ տարածքները:

Վտանգը հետևյալն է, որ քրդական հարցն արդեն ոչ ոք չի կարող հանել օրակարգից: Այս հարցը լուծման փուլ է մտել: Վտանգն առաջանում է առաջին հերթին Թուրքիայի համար, քանի որ Թուրքիայի հարավ-արևելյան վիլայեթներում ապրում են քրդեր: Իրաքյան Քրդստանում անկախության հռչակումից հետո Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կամ PKK-ն կարող է ակտիվացնել իր գործողությունները Թուրքիայում` Սիրիայի քրդերի օրինակով:
Կա ևս մի կարևոր հանգամանք՝ Իրանի դիրքորոշումը: Իրանի դիրքորոշումը հետևյալն է, որ ամերիկացիները գիտակցաբար են խաղարկում քրդական խաղաքարտը, քանի որ այսօր արդեն «Իսլամական պետության» միջոցով հնարավոր չէ ներխուժել Իրան, իսկ քրդերի միջոցով կարելի է վերադառնալ արևմտյան Իրան կամ այսպես կոչված՝ իրանական Քրդստան: Եվ ինչպես արդեն նշեցի՝ Իրաքյան Քրդստանում ի հայտ է գալիս թուրքմենների հարցը: Թուրքիան փորձում է թյուրքական ինչ-որ ինքնավարություն ստեղծել Իրաքի տարածքում: Ի դեպ, Հայաստանի և Թուրքիայի սահմանից ոչ հեռու ևս կան թուրքմեններ, որոնք իրենց անվանում են ադրբեջանցիներ: Ես հանդիպել եմ նրանցից շատերին: Նրանք ապրում են քրդերի մեջ, շատ լավ խոսում են ադրբեջաներեն և իրենց անվանում են «ազերի»:

Այսպիսով, շատ բարդ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում, ապակայունացման հնարավորությունն ակնհայտ է: Պարզ է, որ ապագայում քրդական խնդիրը կտարածվի ոչ միայն Սիրիայի, Իրաքի, Իրանի և Թուրքիայի տարածքների վրա, այլև կարող է ունենալ քիչ թե շատ գլոբալ բնույթ: Պատահական չէ, որ քրդերն այժմ գրում են Թուրքիայի հնարավոր մասնատման մասին: Էրդողանին մեղադրում են այն իմաստով, որ նա ուշացել է երկրի ֆեդերալիզացիայի հարցում: Ըստ էության, ես չեմ տեսնում որևէ պատճառ, որը կարող է կանգնեցնել այս գործընթացը: Քրդերը դառնում են իրական գործոն: Հարցն այն է, թե ի՞նչ ձև կունենա նրանց պետականությունը: Ի տարբերություն այլ պետությունների՝ նրանք խաղում են միանգամից չորս խաղատախտակի վրա: Ինչպե՞ս կգործեն Թուրքիան և Իրանը այս իրավիճակում, ի՞նչ դիրք կգրավի Միացյալ Նահանգները: Իմ տպավորությամբ՝ Եվրոպան կաջակցի Քրդստանի անկախությանը, իսկ Մոսկվան դեռևս չի կողմնորոշվել: Եվ հետո սա մեծ նշանակություն ունի Մեծ Մերձավոր Արևելքի համար՝ հաշվի առնելով նաև Անդրկովկասը: Մենք տեսանք, որ մասնատվեցին նախկին «մինի կայսրությունները» Անդրկովկասում՝ Ադրբեջանը և Վրաստանը: Հիմա գործընթացը գալիս է ոչ թե հյուսիսից՝ Ռուսաստանի տարածքից, ինչպես ենթադրում էին որոշ փորձագետներ, այլ ցունամիի ալիքը գալիս է հարավից Մերձավոր Արևելքից, և ամենայն հավանականությամբ հնարավոր չի լինի կանգնեցնել մասնատման գործընթացն այս տարածաշրջանում:

– Անկախ քրդական պետության ստեղծումը կարո՞ղ է հանգեցնել Մերձավոր Արևելքի քարտեզի լուրջ փոփոխությունների:

Այո, անշուշտ: Նախ, Մերձավոր Արևելքի քարտեզն այսօր բաղկացած է երեք տարրերից՝ թյուրքական, իրանական և արաբական, իսկ հիմա հայտնվում է նոր տարր՝ քրդական, որը մուսուլմանական է, բայց արաբական չէ, ընդ որում, ի տարբերություն թյուրքերի՝ նրանք տեղաբնիկ են այս տարածաշրջանում: Քրդերը իրանալեզու ժողովուրդ են: Սա միակ խոշոր էթնոսն է, որը չունի իր պետականությունը: Այո, Քրդստանը կլինի, բայց ի՞նչ ձևաչափով: Սա առաջին հարցն է: Ինձ թվում է, որ ամենահավանականը Իրաքն է, որովհետև Իրաքում տեղի է ունեցել տրանֆորմացիա: Եթե Սադամ Հուսեյնի օրոք Իրաքում իշխում էին սունիները, ապա հիմա կառավարողները շիաներ են: Իրաքի շիաները, կարելի է ասել, Իրանի ազդեցության տակ են գտնվում: Եվ այս իրավիճակում եթե ամերիկացիները շարունակեն պայքարը Իրանի դեմ, ապա խաղադրույք են անելու քրդերի վրա: Նրանք հիմա բացահայտորեն չեն պաշտպանում Էրբիլին, բայց քողարկված աջակցում են քրդերին, ակտիվորեն աջակցում են նաև Սիրիայի քրդերին: Եվ դատելով Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների սրացումից՝ ենթադրում եմ, որ սկսում են աջակցել PKK-ին Թուրքիայի ուղղությամբ, և Թուրքիան, իհարկե, շատ է նյարդայնանում: Թուրքիան փչացրել է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ և հիմա փորձում է վալս պարել Մոսկվայի հետ, բայց Մոսկվան էլ պետք է ստեղծագործաբար մոտենա այս հարցերին և վերջ տա բոլշևիկների պես մտածելուն:

– Քրդական հարցը և անկախ Քրդստանի հռչակման հեռանկարը ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի և հայկական շահերի տեսանկյունից, և այս հարցն ի՞նչ առնչություն ունի Հայաստանի և Թուրքիայի խնդիրներին:

– Հայ-քրդական հարաբերությունների հարցը պատմական հարց է: Առաջին աշխարհամարտից հետո ստորագրվեց 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը, որտեղ նշվում էր անկախ Հայաստանի և Քրդստանի սահմանների մասին: Հիմա հարցերից մեկն այն է, թե ինչ սահմանների շրջանակներում կլինի Իրաքյան Քրդստանը: Երկրորդը, ինչպես կընթանա ֆեդերալիզացիայի գործընթացը Թուրքիայի հարավ-արևելյան վիլայեթներում, իսկ դա անխուսափելի է: Այս գոտին անմիջականորեն սահմանակցում է Հայաստանին: Երրորդ հանգամանքն այն է, որ կան իրավական փաստաթղթեր, որոնք սահմանում են Թուրքիայի սահմանները: Դրանք են 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, 1923 թ. Լոզանի պայմանագիրը, որը սահմանում է Թուրքիայի արևմտյան սահմանները: Եվ եթե Թուրքիան մասնատվում է Հայաստանի կողմից կամ ստեղծվում է անկախ Քրդստան, ապա իրավական բազան սկսում է փլուզվել: Նշանակում է՝ պետք է նոր իրավական փաստաթղթեր ստորագրենք Թուրքիայի հետ: Պատահական չէ, որ Թուրքիան այսօր սկսում է մտածել այն հարցի մասին, թե ինչպես կարող է լեզու գտնել Հայաստանի հետ, եթե չկարողանան վերահսկողության տակ պահել իրավիճակը: Թուրքիան կարող է Հայաստանի հետ դաշինք ստեղծելու փորձ անել՝ խոստանալով Հայաստանին ինչ-որ մի բան, որպեսզի փոքրացնի քրդերի խուսանավման դաշտը: Շատ հնարավոր է, որ Թուրքիան կգնա դաշինքի Հայաստանի հետ, որպեսզի խաղարկի հակաքրդական խաղաքարտ:

– Հայաստանը այսօր ավելի շատ պիտի երկխոսի Թուրքիայի՞, թե՞ քրդերի հետ, պաշտպանի Թուրքիայի՞, թե՞ քրդերի տեսակետը:

– Հայաստանը պետք է շատ զգույշ գործի: Հայաստանի ռեսուրսները փոքր են, մարդկային ռեսուրսները չեն հերիքում: Պատկերացրեք, որ նոր տարածքներ են բացվում Հայաստանի համար՝ Կարս, Էրզրում, Վան, Բիթլիս: Ո՞վ է այնտեղ ապրելու: Դուք ինքներդ հավատո՞ւմ եք, որ համայն հայությունը կհավաքվի և կգնա պատմական Հայաստանի տարածքներում ապրելու: Օրինակ՝ Ռուսաստանում մոտ 3 միլիոն հայ է ապրում, մի քանի միլիոն ապրում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում: Հավատո՞ւմ եք, որ բոլորը կհավաքեն իրենց ճամպրուկները և կգնան ապրելու Կարսում, Բիթլիսում և Էրզրումում, եթե նույնիսկ իրենց հայրենիքից են հեռանում: Ուրեմն սա առաջին հանգամանքն է, որ հայերը շատ զգույշ պիտի լինեն այս հարցում:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանը ինչ-որ մեկի հետ պիտի դաշինք կազմի: Հաշվի առնելով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գործոնները և այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, կարելի է ասել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին կարող է խաղալ այս խաղը: Ինքնուրույն չի կարող խաղալ, ռեսուրսներ չունի: Երկրորդը, միայն Ռուսաստանի հետ դաշինքի պարագայում է Հայաստանի համար անվտանգ Թուրքիայի հետ սահմանը բացելը: Թուրքիան 70-80 միլիոն բնակչություն ունի, նույնիսկ Եվրոպան է Թուրքիայից վախենում: Հայաստանի և Թուրքիայի սահմանի հարցը օբյեկտիվորեն է բարձրացվելու: Այդ հարցին պետք է շատ զգույշ մոտենալ հրապարակային դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում