Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեց մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը: Սակայն
Հանձնաժողովը ստացել է նոր դիմում-բողոք ոլորտում ընգրկված ընկերությունների գործունեության վերաբերյալ: Բացահայտվում են նոր էական հանգամանքներ, որի համաձայն , բացի այդ ընկերություններից, հնարավոր է, որ լինեն նաև այլ օրինախախտներ: Ուստի հանձանաժողովը հետաձգեց հարցի քննարկումը՝ դիմում-բողոքում բարձրացված խնդիրներին ընթացք տալու համար:








































