Ամերիկյան Սենդի Հուկ դպրոցի աշակերտների ծնողները, որտեղ անցած տարվա դեկտեմբերին հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, որոշում են կայացրել, որ անհրաժեշտ է քանդել դպրոցը ու այն նոր վայրում կառուցել՝ հայտնում է Washington Times թերթի կայքը:
Կիրակի տեղի է ունեցել այդ հարցով հանրաքվե: Սենդի Հուկ դպրոցը քանդելու օգտին քվեարկել է 4 հազար 504 մարդ, դեմ են եղել ընդամենը 558-ը:
Դաշնային գանձապետարանը նոր դպրոցի շինարարության համար կհատկացնի 50 մլն դոլար:
Ծրագրվում է նոր շինությունը կառուցել մինչև 2016թ. սկիզբը:
Անցած տարվա դեկտեմբերին 20-ամյա Ադամ Լանզան գնդակահարել էր մոտ 26 մարդու:








































