Samsung-ի Galaxy Gear «խելացի ժամացույցի» նոր գովազդում խոսում են հայտնի ֆիլմերի ու սերիալների հերոսները: Հոլովակի հեղինակները կիրառել են կադրեր այնպիսի նախագծերից, ինչպիսիք են «Աստղային ուղին» և «Ֆլինստոունները»:
Պարբերականը նշում է, որ քննադատական կարծիքներից հետո ընկերությունը որոշել է հանել գովազդը: Նրանում կինոհերոսները խոսում են իրենց ժամացույցների հետ:
Նոր սարքով կարելի է նաև զանգեր կատարել, երաժշտություն լսել, օգտվել տարբեր հավելվածներից:









































